Արմինֆո.Պաշտոնական Բաքուն արձագանքել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամների ԼՂՀ այցին:
«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակը պաշտոնական կարգավիճակ չունեցող, չճանաչված, ինքնագործունեությամբ զբաղվող խումբ է: Այդ շրջանակում ներկայացված են Ֆրանսիայի հայկական լոբբիի անդամներ, ինչպես նաև հայկական լոբբիի շրջանակների լիակատար ազդցության ներքո գտնվող անձինք: Լեռնային Ղարաբաղ այցին մասնակցած Ժակ Ռեմիլի անունն արդեն ներառված է անցանկալի անձանց ցուցակում: Հարկավոր է հաշվի առնել, որ հաջորդ տարի Ֆրանսիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Որոշ խորհրդարանականներ, առաջիկա ընտրություններում Ֆրանսիայի հայկական լոբբիի ֆինանսական և քաղաքական աջակցությունն ապահովելու նպատակով ձեռնպահ չեն մնում նման սադրիչ և կանխակալ քայլերից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը միանշանակ է ու հստակ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը` Ֆրանսիան միջազգային մակարդակով սատարում է Ադրբեջանի ինքինշխանութհյունն ու տարածքային ամբողջականությունհը և փորձում է աջակցել հակամարտությունների կարգավորմանը բանակցությունների միջոցով: Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև գործընկերային և բարեկամական կապերը զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում` օրենսդրական մարմինների մակարդակով», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը, հաղորդում է ԱՊԱ-ն :
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին եւ Ժակ Ռեմիլեին: Հանդիպման ընթաղցքում քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունը, նշելով, որ այն մեծապես նպաստում է երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: