Արմինֆո. Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մադագասկարյան հանդիպումները Ֆրանկոֆոնիայի երկրների գործընկերների հետ, հաստատ, պետք չէ թերագնահատել: ԱրմԻնմֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Մադագասկարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել աֆրիկյան տարբեր երկրների պաշտոնակիցների հետ:
«Իմ կարծիքով, լուրջ չէ անլուրջ համարել այդ հանդիպումներն ու դրանց արդյունքները: Ֆրանկոֆոնիայի երկրներն իրենցից ներկայացնում են առավելապես չհերքված դաշտ, և Հայաստանին, պարզապես, անհրաժեշ է աշխատել այդ դաշտում, հատկապես, հաշվի առնելով, որ դրանց հոգևոր ուսուցիչը մեր բարեկամ Ֆրանսիան է», - նշել է նա:
Սաֆարյանը նաև հատուկ կարևորություն է տվել իսլամական երկրների առկայությանը Ֆրանկոֆոնիայի երկրների շրջանում, նշելով, որ այդ բոլոր երկրները ՄԱԿ անդամ են և միջազգային հարաբերությունների սուբյեկտներ: Այդ լույսի նրքո, նրա գնահատմամբ, երկրորդ պլան է ընկնում այդ երկրներրի քաղաքական, ռազմական և տնտեսական հզորության աստիճանը:
«Իմ կարծիքով, Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրի դուրս բերմանը ՄԱԿ: Այդ լույսի ներքո մեզ համար արժեքավոր է հարաբերությունների հաստատումը ցանկացած երկրի հետ, քանի որ հենց նրա դիրքորոշումը կարող է վճռական լինել Հայաստանի համար: Եվ բնավ պատահական չէ, որ այսօր աֆրիկյան երկրների հետ աշխատում է նաև Ադրբեջանը: Այդ լույսի ներքո ԱԳՆ աշխատանքն այդ մայր ցամաքի երկրների հետ կենսական անհրաժեշտություն է: Ի վերջո, մենք պետք է սովորենք երկրագնդին նայել հեռվից, չսահմանափակվելով միայն դրա այն մասով, որը Հարավային Կովկակսում է», - ամփոփել է վերլուծաբանը:
Ֆրանկոֆոնիան աշխարհի ֆրանսալեզու երկրների համագործակցության միջազգային կազմակերպություն է: Այն միավորում է 57 անդամի, որոնք ներկայացնում են տարբեր պետություններ կամ պետությունների մասեր, ինչպես նաև 23 դիտորդի: