Արմինֆո. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է մի խումբ գիտնականների, ովքեր ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացնում ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արցախի Hանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Ազոխի քարանձավում հնագիտական պեղումների իրականացմանը գործուն մասնակցության, «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» գրքի հեղինակման և այն միջազգային գիտական շրջանակներում ներկայացման համար Լևոն Եպիսկոպոսյանը (Հայաստանի Հանրապետություն), Պիթեր Ջոն Էնդրյուսը, Տանիա Քրիստինե Քինգը (Մեծ Բրիտանիա), Ջոն Մյուրրեյը (Իռլանդիա), Յոլանդա Ֆերնանդես-Խալվոյը (Իսպանիա) պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նրանց հետազոտությունները ունեն մեծ գիտական նշանակություն մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման գործում՝ երախտագիտություն հայտնելով կատարված աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ քարանձավը բաղկացած է տարբեր մակարդակների մի քանի հսկայական սենյակներից և հանդիսանում է եզակի հնէաբանական և հնագիտական հուշարձան Հարավային Կովկասում: Գիտնականները գտնում են, որ բազմաբշերտ քարանձավը, որն զբաղեցնում է 8 հազար քառակուսի մետր տարածք, բնակեցված է եղել դեռ սառցե նեանդերթալյան դարաշրջանից: Այստեղ հայտնաբերել է եզակի գտածո - նախնադարյան մարդու եզակի ծնոտի մաս: Դեռ 1960 թվականին պատահաբար հայտնաբերված այս հնագիտական հուշարձանը հետազոտության առարկա է դարձավ 2001 թվականին: Ըստ գիտնականների, այս քարանձավը բացահայտում հնագույն մարդկանց նյութական և հոգևոր մշակույթի գաղտնիքները, որոնք տասնյակ հազարավոր տարիներ առաջ ապրել և որսորդությամբ են զբաղվել այս վայրերում: Իսկ կենդանիների գտնված գանգերի վրա գիտնականները հայտնաբերել արհեստածին քերծվածքներ, որոնք հանդիսանում են «Homo habilis»-ի պրիմիտիվ արվեստի տարրեր`«Homo sapiens»-ին անցնելու փուլում: