Արմինֆո. Ռուսաստանը միայն ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ ջանքերի էլ ավելի ինտենսիվացումը: Այդ մասին նոյեմբերի 24-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, նկատի ունենալով խնդրի ողջ բարդությունը, հաշվի առնելով, որ այն կապված է մարդկանց ճակատագրերի հետ, որտեղից հաճախ տխուր լուրեր են ստացվում՝ կարելի է միայն ջանքերի էլ ավելի ինտենսիվացում ցանկանալ: «Դրանից ավելի վատ չի լինի: Մենք միմիայն կարող ենք ողջունել դա»,- ասել է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը:
Պատասխանելովս ԵԱՀԿ ՄԽ-ում ռուս համանախագահի հնարավոր փոփոխության մասին հարցին, ինչպես Ֆրանսիան և ԱՄՆ արեցին՝ Զախարովան նշել է, որ դրանք սովորական ռոտացիոն գործընթացներ են: Նրա խոսքով, Ռուսաստանը մոտ ժամանակներս համանախագահին փոխել չի պատրաստվում, և Իգոր Պոպովը կշարունակի զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: