Արմինֆո. Հայաստանում հյուրընկալվում է «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթկացի հետ զրույցյում պատմել է «Էրեբունի» ռուսական ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը, «Ռուսկիե վիտյազի» խումբը Երևան է ժամանել Քիշ կղզուց (Պարսից ծոց, Իրան-խմբ.), որտեղ մասնակցել է ավիաշոուի: «Պիլոտաժային խումբը երևանում էր նոյեմբերի 15-16-ը, երբ մեկնու էր Քիշ կղզի` մասնակցելու ավիացուցադրությանը: Նրանք Երևան էին ժամանել վերալցավորման համար: Օդաչուներին դուր է գալիս վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Կային հետադարձ ճանապարհին Երևանով Կուբինկա վերադառնալու, մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար գեղեցիկ ավիաշոու ցուցադրելու ծրագրեր, սակայն, դժբախտաբար, դրանք ձախողվեցին, քանի որ չէին հասցրել համաձայնեցնել հնրամանատարական հարցերը: Այդ առնչությամբ պիլոտաժային խումբն այսօր կմեկնի Երևանից` առանց ցուցադրական թռիչքի», - պատմել է Պետրովը:
Նա նաև հիշեցրել է, որ «Ռուսկիե վիտյազի» պիլոտաժային խմբի կազմում կա 5 հատ Սու-27 ինքնաթիռ: Պետրովի ասելով, «Ռուսկիե վիտյազի» օդաչուները սիրում են Երևանը և միշտ ուրախ են հյուրընկալվել: Նա նաև պատմել է, որ «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբը համալրվել է նոր Սու-30 ՍՄ գերժամանակակից ինքնաթիռներով: «Այժմ պիլոտաժ կիրականացվի Սու-27 և Սու-30 ինքնաթիռներով», - ամփոփել է Պետրովը:
Հիշեցնենք, որ «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբն առաջին անգամ Հայաստան է այցեել 2014 թվականի հունվարի 10-ին: Այն ժամանակ խումբը հոյակապ ավիաշոու ներկայացրեց երևանցիների համար:
«Ռուսկիե վիտյազին» Ռուսաստանի ռազմաօդային ուժերի բարձրագույն պիլոտաժի ավիացիոն խումբ է և սահմանել է մի շարք համաշխարհային ռեկորդներ: Խումբը ձևավորվել է 1991 թվականին: Խմբային և անհատական պիլոտաժ է կատարում Սու-27Պ և Սու-27ՈՒԲ բազմաթիրախ կործանիչներով: «Ռուսկիե վիտյազին» միակ պիլոտաժային թիմն է աշխարհում, որը խմբային բարձրագույն պիլոտաժ է կատարում «ծանր կործանիչ» կարգի ինքնաթիռներով, և ինքնաթիռները սերիական նմուշներ են: Խումբը բոլոր ռուսական և բազմաթիվ օտարերկրյա ավիասրահների մշտական մասնակից է: