Արմինֆո.Ադրբեջանի ջանքերով ձախողվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Բրյուսել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դա խոստովանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Խիկմետ Գաջիևը: Նրա ասելով, Ադրբեջանի միլլի մեջլիսը մի շարք միջոցներ է ձեռնարկել ԼՂՀ ղեկավար Բակո Սահնակյանի Բրյուսել նախատեսված այցի շրջանակում մի շարք միջոցառումներ անցկացնելու փորձը կանխելու համար: Նրա ասելով, այդ ուղղությամբ աշխատանք է անցկացվել Բելգիայի օրենսդիր մարմնի, Եվրախորհրդարանի և այլ կառույցների հետ: Այդ ուղղությամբ քիչ ջանք չեն գործադրել նաև Բելգիայում Ադրբեջանի դեսպանությունը և տեղի ադրբեջանական համայնքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-19-ը նախատեսվում էր Բակո Սահակյանի այցը Բրյուսել, որի շրջանակում ծրագրված էին նրա հանդիպումները Եվրախորհրդարանի անդամների հետ, իսկ նոյեմբերի 19-ին պետք է կայանար «Լեռնային Ղարաբաղի անկախության 25 տարին» խորագիրը կրող միջոցառում: