Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին կավարտի իր առաքելությունն այդ ձևաչափում: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ինձ համար մեծ պատիվ էր ավելի քան 30 տարի աշխատել Պետդեպարտամենտում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դառնալու է «Եգորով, Պուգինսկիյ, Աֆանասև և գործընկերներ» ռուսական իրավաբանական ընկերության գործընկերը: