Արմինֆո. Թվում է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների ազդեցությունը համաշխարհային հանրության վրա, ամենայն հավանականությամբ, կլինի դրամատիկ: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամոփվել, բայդ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ակնհայտ է, քանի որ նա արդեն հավաքել է 276 ձայն, իսկ Հիլարի Քլինթոնը` ընդամենը 218 ձայն: Թրամփի օգտին քվեարկել է մոտ 56.9 մն.մարդ, իսկ նրա հակառակորդի օգտին` 55.8 մլն.մարդ: Դեմոկրատ թեկնածուն արդեն հեռախոսով շնորհավորել է Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Արդեն տեսանելի ապագայում, հավանաբար, ԱՄՆ վարչակազմը կհեռանա մի շարք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը մասնակցությունից, ինչը կարագացնի և կխորացնի ապակառուցողական գործընթացները Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում և, հնարավոր է, Հարավային Կովկասում, ինչպես նաև կակտիվանա Կենտրոնական Ասիայում»,-ակնկալում է Մելիքյանը:
Այդ համատեքստում, ըստ վերլուծաբանի, մեծ կշիռ և ինքնուրույնություն ձեռք կբերեն տարածաշրջանային «գերտերությունները»: Իսկ ԱՄՆ արտաքին քաղաքական և ռազմական ակտիվության նման նվազեցումն ինչ-որ պահի կարող է նմանվել վակուումային ռումբի պայթյունին, ընդ որում, ոչ միայն վերը թվարկված կոնֆլիկտային տարածաշրջաններում: