Արմինֆո. Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունների աճի պայմաներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հոկտեմբերյան այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան - արդեն պոզիտիվ էր: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել ռուսաստանյան վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Նշենք, որ հոկտեմբերի 23-25-ը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները և ԵԱՀԿ գործող նախագահի անցկանա ներկայացուցիչի այցը ԼՂՀ, Հայաստան և Ադրբեջան:
«Չնայած տարածաշրջանային այցի շուրջ ռուսական, ամերիկյան և ֆրանսիական դիվանագետների հայտարարությունների լիակատարա համաձայնացվածությանը, որոնք ընդգծեցին Պետերբուրքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, պետք չէ ընկնել չհիմնավորված լավատեսության գիրկը: Չնայած համանախագահների կողմից իրավիճակին տրված գնահատականներին` որպես համետաբար հանգիստ, այնաուամենայնիվ, հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են և կարևոր կրիտիկական բեկում չկա»,-նշել է նա:
Մարկեդոնովը նաև գտնում է, որ համանախագահներն իրենց ուժերի չափով և հնարավորությամբ փորձում են ընդլայնել բանակցությունների ինտենսիվությունը, ինչի մասին է վկայում նախնական պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին, որը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերին, Համբուրգում, ԵԱՀԿ անդամ-երկրների ԱԳՆ նախարարների հանդիպման շրջանակներում: Դրանից հետո սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների նոր փուլի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը:
Ըստ վերլուծաբանի, նախագահների հանդիպումից առանձնակի բեկումներ պետք չէ ակնկալել, հատկապես Հայաստանի առաջիկա ընտրական ցիկլի շրջանակներում: Հատկապես հաշվի առնելով նաև ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի կողմից ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ վերջերս կատարված լավատեսականից հեռու հայտարարություններ, կապված Երևանի և Բաքվի կոշտ դիրքորոշումների հետ:
«Սակայն, ցանկացած պարագայում, հերթական բախումներից և սպառնալիքներից հետո բանակցային գործընթացի պահպանումն արդեն վատ արդյունք չէ, քանի որ ներկայիս պայմաններում այլ սցենար, պարզապես, չկա, և չի էլ սպասվում: Ձմեռային զարգացումների բացակայության պայմաններում այսօր Ղարաբաղի համար գլխավոր արդյունքը հանգստությունն է: Որն առայժմ դեռ գոյություն ունի»,-եզրափակել է վերլուծաբանը: