Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին. նա կզբաղեցնի ՀՀԿ փոխնախագահի պաշտոնը:
Ինչպես հայտնել են ԱրմԻնֆո-ի՝ ՀՀԿ-ին մոտ աղբյուրները, բացառված չէ, որ կուսակցության փոխնախագահի պաշտոնից բացի, Կարապետյանին վստահվի նաև ՀՀԿ Խորհրդի ղեկավարի պաշտոնը, որը կուսակցության նախագահի պաշտոնի հետ միասին ներկայումս զբաղեցնում է նախագահ Սերժ Սարգսյանը: Աղբյուրները չեն բացառում նաև, որ Կարապետյանը կարող է գլխավորել ՀՀԿ ցուցակը 2017 թ. խորհրդարանական ընտրություններում:
Կարապետյանի հետ միասին ՀՀԿ շարքերը կհամալրեն նաև նախարարների նոր կաբինետի անկուսակցական նախարարները: Բոլոր այս փոխատեղումները կարվեն նոյեմբերին կուսակցության համագումարի ժամանակ: