Արմինֆո.Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի գլխավոր խնդրի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան չի կարող անտարբեր մնալ, եթե եղբայրական Ադրբեջանի ժողովուրդը տառապում է:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել էր, որ Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Մինսկի խումբը, ինչպես նաև Ռուսաստանը ջանքներ են գործադրում հակամարտությունը կարգավորելու համար: Օկուպացված ադրբեջանական տարածքներից, հատկապես 5 շրջաններից, Հայաստանի զինված ուժերի դուրս բերման հարցը վերջին ժամանակներս օրակարգում է: Ռուսաստանը մեզ հետ կիսել է այդ ջանքերը, և մենք մեր աջակցությունն ենք հայտնել: Մենք պաշտպանում ենք ցանկացած կարգավորում, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին», - նշել է թուրք նախարարը: