Արմինֆո.Համախմբումը՚ չի քննարկել 2017 թ. խորհրդարաական ընտրություններից առաջ համախմբվելու վերաբերյալ ընդդիմությանն ուղղված ՀԱԿ առաջարկը, սակայն դեմ չէ համագործակցությանը: Այդ մասին հայտարարել է ՙՀամախմբում՚ կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը:
Մարգարյանը հայտարարել է, որ չի կարող կանխատեսել՝ կհաջողվի արդյոք ՀԱԿ-ին համախմբել ընդդիմությանը, սակայն նման համախմբումը կբխի հայ հասարակության շահերից: ՙԵս դեմ չեմ միասնական ճակատի ձևավորմանը, սակայն այդ հարցի շուրջ քննարկումներ առայժմ չենք ունեցել: Մենք անպայման կքննարկենք այդ հարցը և հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ՚,- ընդգծել է նա:
Գնահատելով 2017 թ. խորհրդարանում հայտնվելու ՙՀամախմբում՚ կուսակցության շանսերը՝ նա հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված: ՙՏեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ մենք լուրջ շանսեր ունեն: Հասարակությունն ընդդիմադիր է տրամադրված, և եթե ընդդիմադիր ուժերը համախմբվեն, հաջողության շանսերը շատ մեծ են՚,- ընդգծել է նա:
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին ՀԱԿ-ը տարածել էր հայտարարություն, որում ընդգծել էր, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում պատրաստ է համագործակցել քաղաքական ուժերի հետ: Կուսակցությունում կարծում են, որ իշխանափոխությունը հնարավոր է միայն ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով:
ՙԲարգավաճ Հայաստանում՚ ԱրմԻնֆո-ին հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են արդար ընտրություններ անցկացնելու, ժողովրդավարությունը խորացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը, սակայն ընտրություններին մասնակցելու են միայնակ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայ ազգային կոնգրեսին խորհուրդ է տվել լուծել կուսակցության ներսում տարաձայնությունները և դրանից հետո միայն հանդես գալ ընդդիմադիր դաշտի համախմբման կոչերով: Ըստ որում, նա կասկած է հայտնել ընդդիմության համախմբման հնարավորության առնչությամբ՝ այդ համագործակցության համար գաղափարական հենքի բացակայության պատճառով: ՙՄիանում են ազդեցիկ քաղաքական ուժերին, ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ն այդպիսին չէ՚,- ընդգծել է նա: