Արմինֆո. Հոկտեմբերի 26-ի ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: