Արմինֆո. Ներկայիս բարդ քաղաքական իրադրությունում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը քիչ հավանական է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
ՙԱռայժմ Բաքվին ընդհանուր առմամբ հաջողվում է իրականացնել չմիացման քաղաքականությունը՝ հավասարակշռված քաղաքականություն վարելով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Արևմուտքի հետ հարաբերություններում: Այս առումով Ալիևի վերջին հայտարարությունները պետք է որոշակի շահաբաժինների ստացմանն ուղղղված դիվանագիտության մաս համարել՚,- նշել է նա:
ՙՌոսսիյա սեգոդնյա՚-ին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև չի բացառել ապագայում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը: «Այդ թեմայի շուրջ խոսակցություններ վաղուց են ընթանում թե փորձագիտական հանրության, թե տարբեր երկրների քաղաքական վերնախավերի շրջանում: Ըստ էության, մենք այսօր մեզ բավականին վստահ ենք զգում առկա որակում, ուստի հարկավոր է դեռ նայել, թե ինչպիսի միտումներ կլինեն: Իհարկե, եթե ԵՏՄ դառնա գրավիչ, ապա այնտեղ շատերը կձգտեն: Այնպես որ, ոչինչ չի կարելի բացառել: Ինտեգրման համար մոտիվացիան կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլն: Եվ այժմ Ադրբեջանն աշխատում է այդ ուղղությամբ՚,- նշել է Ալիևը:
Ալիևի հայտարարություններով հանդես գալը, որոնք նա, բնականաբար, չի պատրաստվում կատարել, վերլուծաբանին հիշեցնում են թղթախաղ՝ տվյալ դեպքում արտահայտված դիվանագիտական բլեֆով, որի վերջնանպատակն առավելություններ ստանալն է: