Արմինֆո. Ապրիլյան իրադարձություններից հետո իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում համեմատաբար հանգիստ է: Հոկտեմբերի 25-ին Երևանում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա ասելով, ապրիլի ողբերգական իրադարձություններից հետո, որոնք բազմաթիվ կյանքեր խլեցին, իրավիճակը համեմատաբար կայունացել է ինչպես ղարաբա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին:
«Ապրիլյան ծանր իրադարձություններից հետո, վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շնորհիվ հաջողվել է հասնել հրադադարի ռեժիմի նկատմամբ կողմերի հարգանքին: Այո, կողմերի միջև միջադեպեր են ծագում, որոնք կյանքեր են խլում: Մեզ համար թանկ է ցանկացած կյանք, սակայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցներից կարելիէ հետևություն անել, որ իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, և կողմերը, հիմնականում, հարգում են հրադադարի ռեժիմը», - նշել է Ուորլիքը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ կողմերն այսուհետև էլ կհարգեն հրադադարի շուրջ պայմանավորվածությունները: