Արմինֆո.Երևանն ի զորու չէ խուսափել Հայաստանի ներքաշումից Ռուսաստանի և Արևմուտքի շահերի սաստկացող բախման մեջ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Համենայն դեպս, եթե Մոսկվայում հանկարծ որոշեն, որ Հայաստանի ներքաշումը Ռուսաստանի և Արևմուտքի շահերի սաստկացող բախման մեջ բխում է իրենց շահերից, ապա ինձ համար պատկերացնելն անգամ դժվար կլինի, որ Հայաստանի գործող իշխանություններին հաջողվի դրանից խուսափել», - նշել է նա:
Վերլուծաբանը համոզված է, որ միայն Երևանի նախաձեռնողությունն արտաքին քաղաքականությունում Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում նախաձեռնողության հետ համատեղ Հայաստանին և Արցախին թույլ կտա խուսափել ընթացիկ բանակցությունների տրամաբանությամբ ծրագրված կրախից: Նա նաև կարևորել է միջնորդներին որակապես նոր մոտեցումների առաջարկումը, որոնք ապահովում են հայկական կողմերի բանակցային դիրքորոշումների անքակտելիությունը, Մելիքյանը կարծում է, որ մադրիդյան սկզբունքներին հայկական կողմերի կամավոր պատանդությունը ենթադրում է կարգավորման անայլընտրանք տարբերակ Հայաստանի և Արցախի կապիտուլացման տեսքով` Ադրբեջանին տարածքների հետագա հանձնմամբ: