Արմինֆո. Մեր պատասխանատուները, անշուշտ, ձգտում են կոնսերվացնել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում, սակայն անցյալում թույլ տրված բացթողումներն ու սխալները մեզ այլևս նման հնարավորություն չեն տալիս: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Ադրբեջանը սեփական բազմամյա «ռազմական դիվանագիտության» քաղաքականության շրջանակում շարունակում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշման փորձերը հայկական դիրքերի գնդակոծման և դիվերսիոն ներթափանցումների միջոցով: Հայկական դիրքերի գնդակոծությունները, որոնք պարբերաբար ուղեկցվում են զոոհերով զինծառայողների շրջանում, շարունակվում են ողջ 2016 թվականի ընթացքում, այդ թվում`«ապրիլյան պատերազմի» արյունքում Մոսկվայում հերթական հրադադարի կնքումից հետո:
«Շփման գծում լարված իրավիճակի պահպանման մարտավարությունը Բաքվի քաղաքական մոտեցումների անբաժան և ներդաշնակ մասն է: Նման քաղաքականությունը կիրագործվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմերի պատասխանատուները չեն գիտակցել, որ հակառակորդի նման ագրեսիվությունը կարելի է դադարեցնել բացառապես իրենց իսկ նախաձեռնած քաղաքական հակամիջոցներով», - նշել է նա:
Վերլուծաբանն ընդգծել է, որ ի թիվս այլոց, 1994 թվականին կնքված հրադադարի պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերին նպաստում և համապատասխան պայմաններ է ստեղծում ղարաբաղյան հակամարտության հայկական կողմների պատասխանատու անձանց անգործությունը: