Արմինֆո. ԱՄՆ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Նա ասել է, որ ԱՄՆ-ը, աշխատելով համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի հետ, ջանքեր է գործադրում երկար տարիներ շարունակվող այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Որպես այդ ջանքերի վկայություն՝ վաղը ամերիկացի համանախագահ Ուորլիքը, ինչպես նաև մյուս միջնորդները, կժամանեն Ադրբեջան: Այցի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը: Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման Բաքվի վճռականության մասին հայտարարություններով: Ես այդ հայտարարությունների մասին տեղեկացրել եմ պաշտոնական Վաշինգտոնին՚,- նշել է դեսպանը, հայտնում է ԱՊԱ-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երրորդ եռամսյակում կայցելեն տարածաշրջան, որտեղ խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման շուրջ: Նրանք նախատեսում են այցելել նաև Լեռնային Ղարաբաղ: