Արմինֆո.Նախքան «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների և «Սմերչ» ՀԿՀՀ ձեռ բերելը Հայաստանի ԶՈՒ պատրաստել են համապատասխան կադրեր, որոնք կշահագործեն այդ համալիրները: Հոյկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է հրթիռային զորքերի և հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը:
Նրա ասելով, հենց նախապես պատրաստված հայկական կադրերն են սկսել ձեռք բերված համալիրների շահագործումը: Նա նաև հերքել է այն կարծիքները, թե այդ համալիրների շահագործման վերաբերյալ հրամանը պետք է ստացվի Ռուսաստանից:
«Այդ սպառազինությունը հայոց բանակի հաշվեկշռում է, և, անհրաժեշտության դեպքում այն կկիրառվի: Սպառազինությունը լիակատար մարտական պատրաստության վիճակում է, և եթե ստացվի համապատասխան ցուցում, այն կկիրառվի», - նշել է գնդապետը:
Նա նաև կարծում է, որ «Իսկանդեր» համալիրները հակառակորդին զսպող գործոն են: «Պատահական չէ, որ ապրիլի 3-ին, երբ Հայաստանի ԶՈՒ բերվեցին լիակատար մարտական պատրաստության վիճակի, ինչի մասին հակառակորդը չէր կարող տեղյակ չլինել, նա հանկարծ հրաժարվեց իր մտադրություններից և սկսեց խնդրել հրդադարի մասին», - հայտարարել է Յաղմուրյանը:
Ընդ որում նա ընդգծել է, որ հայկական հրետանային և հրթիռային զորքերը զինված են սպառազնիության ժամանակակից տեսակներով և պատրաստ են բարձր մակարդակով կատարել առաջադրված խնիրները: «Այդ են վկայում նաև ապրիլյան իրադարձությունները: Երբ հակառակորդը նախաձեռնեց լայնածավալ ռազմական գրոծողություններ և փորչեց հրետանու միջոցով կասեցնել հայկական ԶՈՒ պատասխան գործողությունները, մեր հրետանավորները կարողացան թիրախներին կետային հարվածների միջոցով ստիպել հակառակորդին նահանջել», - նշել է շտաբի պետի տեղակալը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ հրթիռային և հրետանային զորքերի առջև այսօր բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման խնդիր է դրված, ինչը հաջողությամբ իրականացվում է:
Նա նա հիշեցրել է, որ Հայաստանի հրետանային և հրիռային զորքերն այս տարի նշել են իրենց կազմավորման 24-ամյակը: Նրա ասելով, զորքերը ձևավորվել են 1992 թվականին Լաչինի միջանցքի համար մարտերի ընթացքում և այս տարիներին կարողացել են կայանալ, ինչի մասին վկայում է Երևանում զորահանդեսին ցուցադրված սպառազինությունը:
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը և դրա ընթացքում նորագույն սպառազինության ցուցադրումը խուճապի էր մատնել Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել էր ծառայողական նիստ անցկացնել Պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ: Նիստի ժամանակ հատուկ ուշադրություն էչ դարձվել հետախուզական գործունեության բոլոր տեսակների ուժեղացմանը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության ուսումնասիրման հիման վրա` թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության գնահատման և դրանց ոչնչացման հաջորդականությունը որոշելու համար: Բացի այդ, ուշադրություն է դարձվել ցամաքային, ռազմաօդային, հրթիռահրետանային զորքերի միավորումների և ստորաբաժանումների, հատուկ նշանակության զորքերի, տարբեր նշանակության զորամասերի գործողությունների համակարգման ուժեղացմանը: Նկատի ունենալով յուրաքանչյուր ռազմական սպառնալիքի հնարավոր վտանգը մեր երկրի համար` պաշտպանության նախարար, գբեներալ-գնդապետ Զակիր Գասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել խստացնելու հսկողությունը թշնամու ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել անմիջապես ոչնչացնել այդ օբյեկտները` ըստ դրանց կարևորության:
Նշենք, որ Երևանում կայացած զորահանդեսում ներկայացվել են հայրենական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց մարտավարական տվյալներով չեն զիջում արտասահմանյան նմուշներին, ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական կայաններ, մոտոհրաձգային և զրահատանկային տեխնիկա, «Տ-72» տանկեր, զրահամեքենաներ, ինքնագնացներ, «Շտուրմ Ս» հակատանկային համալիրներ, հակատանկային ինքնագնաց կայանքներ, գնդացիրներ, «Գրադ», «Տայֆուն», «WM 80», «Սմերչ», «Կոնկուրս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա ՈՒ», «Սկադ» մարտավարական հրթիռային համալիրներ, «Իսկանդեր» օպերատիվ-մարտվարական հրթիռային համալիր, «Օսա-ԱԿ(Մ)» արդիականացված համալիրներ, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» արդիականացված զենիթահրթիռային համալիրներ, «Ս300» հրթիռային համալիրներ: