Արմինֆո. Հաշվի առնելով նոր մարտահրավերները և սպառնալիքները՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգը Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի, եվրասիական այլ պետությունների միացման կարիք ունի, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինը:
ՙՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակել կազմակերպության մեջ չմտնող երկրների հետ՝ իր գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Հեռանկարում չենք բացառում համագործակցության եվրասիական գոտու ստեղծումը՝ տեղեկատվական ոլորտում, թմրանյութերի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Եվրասիայի խոշոր պետությունների միացման դեպքում դա կհանգեցնի ՀԱՊԿ ընդլայնման և անվտանգության արտահանման՚,- ընդգծել է նա:
Պանարինն ընդգծել է, որ ՀԱՊԿ կազմում նոր պետությունների ներառման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կազմակերպության շփումները Չինաստանի, Իրանի, Սերբիայի, եվրոպական մի շարք երկրների հետ աստիճանաբար ընդլայնվում են: