Արմինֆո. Խորհրդարանը 85 «կողմ», 5 «դեմ» և 7 «ձեռնպահ» ձայներով հավանություն է տվել Կարեն Կարապետյանի կաբինետի ծրագրին:
Ինչպես Կարապետյանը հայտարարել է իր եզրափակիչ խոսքում, կառավարությունը բաց է իրատեսական և գործնական առաջարկություններ քննարկելու համար, որոնք կնպաստեն Հայաստանում տնտեսության առավելագույնս ազատական մոդելի կառուցմանը: Այնուհետև նա ընդգծել է, որ կառավարությունն իրոք գիտակցում է, թե որքան ծանր է «շտանգան», որն ինքը մտադիր է բարձրացնել:
Հոկտեմբերի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարության հիմնական խնդիրն առաջիկա երեք տարիներին կլինի արդար, հասկանալի և մրցակցկային պայմանների ձևավորումը, որոնք պետք է դառնան շարժիչ ուժ երկրի առաջընթացի համար: Նրա ասելով, բարեխիղճ գործարարը երկում իրեն պաշտպանված պետք է զգա: Վարչապետն ընդգծել էր, որ տնտեսության վիճակն իմաստավորելու, դրա ներուժը գնահատելու նպատակով առկա է դրա ախտորոշման անհրաժեշտություն:
Նա ավելացրել էր, որ երկիրն արմատական բարեփոխումների կարիք ունի: Ընդ որում, գործադիր մարմինը մտադիր է այդ գործընթացն սկսել իրենից` լինելով հասարակությանն առավելագույնս մոտ: Վարչապետը հաղորդել էր, որ կառավարության կայքում կհայտնվի առանձին էջ վարչապետին դիմելու համար: «Ոչ մի դիմում անպատասխան չի մնա», - պատգամավորներին հավաստիացրել էր Կարեն Կարապետյանը: