Արմինֆո.ՀՅԴ-ն ամբողջությամբ աջակցում է Կարեն Կարապետյանի կաբինետի ծրագիրը:
ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից նոր կաբիտենի ծրագիրն անվանել է իրատեսական, համարձակ, հավակնոտ՝ ընդգծելով, որ նոր կառավարությունն ունի այն իրականացնելու ռեսուրսներ և ներուժ:
Ըստ որում, Վարդանյանն ընդգծել է, որ ՙմեզ դժվար ժամանակներ են սպասում, քանի որ տարբեր կոռուպցիոներներ և հանցագործներ հակառակվելու են այդ ծրագրի իրականացմանը: ՙԲայց վստահ եմ, որ 100 վճռական գործիչների առկայությունը թույլ կտա իրականացնել այդ ծրագիրը: Իսկ դրա իրականացումը կապահովի Հայաստանի երկարաժամկետ զարգացման ճանապարհը՚,- հայտարարել է դաշնակցականը:
Հոկտեմբերի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարության հիմնական խնդիրն առաջիկա երեք տարիներին կլինի արդար, հասկանալի և մրցակցկային պայմանների ձևավորումը, որոնք պետք է դառնան շարժիչ ուժ երկրի առաջընթացի համար: Նրա ասելով, բարեխիղճ գործարարը երկում իրեն պաշտպանված պետք է զգա: Վարչապետն ընդգծել էր, որ տնտեսության վիճակն իմաստավորելու, դրա ներուժը գնահատելու նպատակով առկա է դրա ախտորոշման անհրաժեշտություն: Նա ավելացրել էր, որ երկիրն արմատական բարեփոխումների կարիք ունի: Ընդ որում, գործադիր մարմինը մտադիր է այդ գործընթացն սկսել իրենից` լինելով հասարակությանն առավելագույնս մոտ: Վարչապետը հաղորդել էր, որ կառավարության կայքում կհայտնվի առանձին էջ վարչապետին դիմելու համար: «Ոչ մի դիմում անպատասխան չի մնա», - պատգամավորներին հավաստիացրել էր Կարեն Կարապետյանը: