Արմինֆո. Ստեֆան Վիսկոնտին նշանակվել է Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի կառավարության տեղեկատվական պորտալում զետեղված հաղորդագրությունում:
«Ֆրանսիայի նախագահի հրամանագրով Ստեֆան Վիսկոնտին նշանակվել է ԵՄ Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի դեսպան, ինչպես նաև` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ստեֆան Վիսկոնտին զբաղեցրել է Լատվիայում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: ԵԱՀԿ ՄԽ համախագահի պաշտոնում Ստեֆան Վիսկոնտին կփոխարինի Պիեռ Անդրիեին, որը միջնորդ էր նշանակվել 2014 թվականին: