Արմինֆո.ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի բացառում ղեկավար պաշտոններում իր հարազատների նշանակման հնարավորությունը: Այդ մասին այսօր նա հայտարարել է խորհրդարանի ամբիոնից՝ պատասխանելով պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին:
Վարչապետի խոսքով, առ այսօր իր հարազատներից ոչ ոք պաշտոն չի ստացել: ՙՆշանակվել են միայն նրանք, ում անձամբ ճանաչում և վստահում են, բայց եթե իմ հարազատն արժանի է, չեմ բացառում, որ վաղը կամ մյուս օրը նշանակեմ՚,- նշել է վարչապետը: