Արմինֆո.Հազիվ թե ՀԱՊԿ-ին հաջողվի միասնականություն ապահովել տեսանելի ապագայում, համենայն դեպս, այդ մասին են վկայում վերջին որոշումներն ու իրադարձությունները` կազմակերպության երևանյան գագաթնաաժողովի արդյունքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որում Բելառուսը ստանձնեց Կազմակերպությունում նախագահությունը: Կազմակերպության ղեկավարների երեք ժամ տևած դռնփակ շփման արդյունքում ստորագրվեց ավելի քան 20 փաստաթուղթ, մասնավորապես` ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման մասին, ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակի մասին, մինչև 2025 թիվը հավաքական անվտանգության ռազմավարության մասին: Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ պայմանավորվածության այդպես էլ չհաջողվեց հասնել, այդ պաշտոնին մնաց Նիկոլայ Բորդյուժան:
«Մասնավորապես, Ռուսաստանի անվտանգությանը սպառնալիքների առաջնայնությունը Արևմուտքի հետ ուժգնացող դիմկայության լույսի ներքո ՀԱՊԿ անդամ որոշ երկրների համար դառնում է խնդիր: Վանելով ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի փորձը` միասնականության գլխավոր անհրաժետ պայման է դառնում ընդհանուր սպառնալիքի առկայությունը, որը թույլ է տալիս մոռանալ սեփական գերակայությունների մասին: Իսկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, օրինակ, Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայաղցնող երկիրը Ղազախստանի համար բարեկամական է, նման պայմաններում անհնար է թվում խոսել ՀԱՊԿ միասնականության մասին», - նշել է նա:
Մինասյանը կազմակերպության միասնականության ճանապարհին ևս մեկ խոչընդոտ է համարում մասնակից երկրների վեկտորների և գերակայությունների տարբերությունները: Այսպես, Ղարաբաղի վերբերյալ ՀԱՊԿ երկրների միասնական դիրքորոշում ձևավորելու տեսքով Հայաստանի գերակայությունը չափազանց խնդրահարույց է, առնվազն, Ադրբեջանի թյուրքական եղբայրներ Ղազախստանի և Ղրղըզստանի համար: Նրա գնահատմամբ, Հայաստանն, իր հերթին, հազիվ թե, հետաքրքրություն դրսևորի տաջիկա-աֆղանական սահմանին իսլամական արմատականների դեմ պայքարին իր զինծառայողների մասնակցության նկատմամբ:
«Խնդիրը ոչ միայն այդ միասնականության ի հայտ գալու հեռանկարի բացակայությունն է: Խնդիր առկա է արդեն այժմ, հաշվի առնելով, որ աշխարհագրական ցրվածության պատճառով ՀԱՊԿ-ը, փաստորեն, ներառում է անվտանգության երեք ենթահամակարգ` արևմտյան, կովկասյան և կենտրոնական-ասիական: Եվ բոլոր երեքը երբեմն ունենում են, նույնիսկ, հակադիր գերակայություններ անվտանգության մյուս ենթահամակարգերի նկատմամբ», - ամփոփել է Մինասյանը:
1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության շուրջ պայմանագրի հիման վրա ստեղծված ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: