Արմինֆո. ԱՄՆ չի փոխի ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ իրատեսական դիրքորոշումը` չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից շանտաժի փորձերին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Հոկտեմբրիե 11-ին Իլհամ Ալիևն անհասցե մեղադրանք էր հնչեցրել Ադրբեջանի նպատմամբ ճնշում գործարելու համար, որպեսզի Բաքվին հարկադրեն իրավաբանորեն ճանաչել ԼՂՀ փաստացի անկախությունը: «Փակ դռների հետևում մեր նկատմամբ ճնշում է գործադրվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը համաձայնություն պարտադրելու նպատակով: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քաբի որ կան դիվանագիտության կանոններ: Սակայն Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
«Իմ կարծիքով, նման բարձրագոչ հայտարարություններով և Ռուսաստանի հետ մերձենալու ձգտում ցուցադրելու փորձերով Ալիևը մտադիր է շանտաժի ենթարկել Նահանգներին: Միայն վերջերս Վաշինգտոնը մի քանի անգամ ընդգծել է որևէ տարածքային զիջման անքակտելիությունը ԼՂՀ փաստացի անկախության իրավաբանական կարգավիճակի վերջնական սահանման շուրջ հանրաաքվեի անցկացումից», - ընդգծել է նա:
Սաֆարյանի կարծիքով, Վաշինտգոնի անփոփոխ դիրքորոշումը միջազգային իրավունքի բոլոր երեք սկզբունքների` ուժի չկիրառման, ժողովրդի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն է:
Քաղաքագետը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և պետքարտուղար Ջոն Քերիի վերջին հայտարարությունները կոչված էին Ալիևին հասկացնելու, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի և երեք սկզբունքների քննարկումն ու մեկնաբանումն անթույլատրելի է բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի պրիզմայի միջով:
«Իմ կարծիքով, ԱՄՆ նման դիրքորոշումը հակասում է ինչպես Բաքվի, այնպես էլ Մոսկվայի ձգտումներին: Եվ ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունը հասցեագրված էր Բաքվին, նա ակնհայտորն հասկացրեց, որ Ադրբեջանի կողմից կարգավորման փաթեթային տարբերակի չընդունումը կհանգեցնի միակ հնարավոր այլընտրանքին` 1994 թվականից ի վեր գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանմանը:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, թե իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման հնարավորությունն ավելի մեծ է, քան` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշելով գոյություն ունեցող ստատուս-քվոյի նկատմամբ այլընտրանքի բացակայությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փոխզիձմնա գնալու ցանկության բացակայության ֆոնին: