Արմինֆո.Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովում կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հիվանդության պատճառով, որը մրսածության պատճառով ներկա չէր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Հոկտմբերի 19-ին «Ռոսիա24» հեռուստաալիքի եթերից այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Այդ հարցն անհրաժեշտ է լուծել բոլոր նախագահների մասնակցկությամբ, պայմանավորվել ենք, որ դեկտեմբերին պետությունների ղեկավարները կհանդիպեն, և արդեն այն ժամանակ կհավաքվեն ՀԱԽ բոլոր անդամները և վերջնական որոշում կկայացնեն», - ամփոփել է նա:
Նա հաստատել է, որ կազմակերպության շրջանակում տեղի կունենա ռոտացիա: Նրա համոզմամբ փոփոխությունը պետք է տեղի ունենա, քանի որ կա գլխավոր քարտուղարի և բոլոր պաշտոնատար անձանց ռոտացիայի համակարգ կիրառելու վերաբերյալ նախագահների որոշում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ ՀԱԽ նիստի շրջանակում հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցն օրակարգից հանվել է, և կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն այդ հարցին կանդրադառնան տարեվերջին Ռուսաստանում կայանալիք հանդիպմանը:
Նշենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել երեք տարին մեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով ըստ ռուսական այբուբենի ռոտացիայի վերաբերյալ: Երևանում նիստի ժամանակ պետք է նշվեր Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը: Այդ պաշտոնի հնամար շրջանառվում էին տարբեր թեկնածություններ: Սակայն Սերժ Սարգյանի ընտրությունը կանգ էր առել ԱԱԽ ղեկավար Յուրի Խաչատուրովի վրա: Այդուհանդերձ, իր մերձավոր շրջապատում Սերժ Սարգսյանը դեռ մեկ ամիս առաջ հաղորդել էր, որ, ամենայն հավանականությամբ, ռոտացիա չի լինի, ինչը, նույնիսկ, ձեռնտու է Հայաստանին: Նա ընդգծել էր, որ ռուսսատանցի գլխավոր քարտուղարը այսքան բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում համապատասխանում է Հայաստանի շահերին: