Արմինֆո. Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ, «Ազատությանը՚ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։
ՙՀենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՚,- ասել է Բալայանը:
Նշենք, որ Ալիևը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում մեղադրել է Հայաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը ձգձելու մեջ: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ, մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղին անկախության տրամադրմանը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Սակայն, հնրավոր է խելամիտ փոխզիջում. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, կենսագործունեության, ինքնիշխանության, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրագործման ապահովում: Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ փոխգործակցությունը` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից դուրս տարածքներն ազատելու պայմանով, ահա այդպես ենք մենք պատկերացնում հակամարտությնա կարգավորումը: Դա համահունչ է այն առաջարկություններին, որոնց վրա այժմ մենք աշխատում ենք, և որոնք միջնորդները ներկայացնում են: Սակայն գլխավրո պատճառը, որի հետևանքով այն չի կարգավորվում, այն է, որ Հայաստանն արդեն 24 տարի շարունակ ամեն կերպ տարբեր ճանապարհներով շրջափակում է բանակցային գործընթացի ցանկացած նվազագույն տեղաշարժ», - հայտարարել է Ալիևը: