Արմինֆո.ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբոինից հայտարարել է, որ նույնիսկ ընտրական օրենսդրության բարեփոխման դեպքում չի հավատում հանրապետությունում արդար ընտրությունների անցկացման հնարավորությանը:
ՙԱմենակատարյալ օրենսդրության առկայության դեպքում նույնիսկ արդար ընտրություններ անցկացնել Հայաստանում չի հաջողվի, եթե քաղաքական կամք չլինի: Իսկ այն, որ Հայաստանի իշխանություններն արդար ընտրությունների անցկացման քաղաքական կամք չունեն, ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երբ Գյումրիում և Վանաձորում ընդդիմությունից բառացիորեն ՙգողացան հաղթանակը՚: Եթե իշխանությունները չհամաձայնեցին հանուն արդարության գոնե մեկ քաղաք զիջել, մի՞թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ կգնան դրան: Մինչդեռ այս ամենը տեղի է ունենում երկրի բարձրագույն ղեկավարության խոստումների լույսի ներքո, որ սահմանադրական բարեփոխւմներից հետո իրավիճակը և մթնոլորտն անքան կփոխվի, որ ոչ ոք այլևս չի կասկածի ընտրական գործընթացների արդարությանը: Բայց մենք տեսանք, թե իրականում ինչ տեղի ունեցավ Վանաձորում ու Գյումրիում՚,- հայտարարել է Զոհրաբյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն կքվեարկի ԸՕ-ում փոփոխությունների օգտին, քանի որ դրանք ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության գոնե ինչ-որ երաշխիքներ են ստեղծում:
Նշենք, որ ՀՀ խորհրդարանն այսօր քննարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ քաղաքական համաձայնությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ընտրական օրենսգրքում: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ կառավարության կողմից սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը ԿԸՀ-ն թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում: Նախատեսվում է տեսանկարահանված նյութերն արխիվացնել, ինչն անելու է մասնագիտացված կազմակերպությունը:
Փաթեթով նախատեսվում է նաեւ, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակվելու են օրենսգրքով սահմանված կարգով: