Արմինֆո. Հոկտեմբերի 17-ին Երևանում ԵԽԽՎ գրասենյակի առջև բողոքի ակցիա է անցկացվել ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտի հրաժարականի պահանջով:
Ակցիան կազմակերպել էին «Հանուն օրենքի» ոչ կառավարական կազմակերպույթունը և ԲՀԿ երիտասարդական թևը: Ակցիայի մասնակիցները ԵԽԽՎ գրասենյակի շենքի մոտ պարզել էին «Կանգ առ Պեդրո», «Պեդրո հեռացիր» գրությամբ պաստառներ: Նրանք հրաժարականի պահանջով հանրագիր են հանձնել գրասենյակ, ինչպես նաև` դոլարային թղթադրամների մուլյաժ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմանկարով:
Հավելենք, որ բողոքի ակցիան կազմակերպվել էր ի պատասխան ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունտի գործողություններին կառույցում Հայաստանի պատվիրակության անդամների նկատմամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ԵԵԽՎ նստաշջանում Ագրամունտն ընդհատել էր Հայաստանի խորհրդարանականներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի ելույթները` դրանով իսկ խախտելով Հայաստանի պատվիրակության անդամների խոսքի իրավունքը: Կարապետյանի բարձրախոնս անջատել էին այն բանից հետո, երբ նա հայտարարել էր Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառք վերցնելու համար ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի հասցեին Միլանի դատախազության մեղադրանքի մասին: Թույլ չէին տվել խոսքն ավարտել նաև Նաիրա Զոհրաբյանին, որը պատասխանել էր Հայաստանի ընտրական գործընթացների առնչությամբ ադրբեջանցի պատգամավորի մեղադրանքին:
Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացմանը Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նիստի մասնակիցների ուշադրությունն էր հրավիրիել այն հանգամանքի վրա, որ Ագրամունտն ամեն կերպ փորձուն է իրեն զրկել կառույցում խոսքի իրավունքից:
«Հարգելի գրոծընկրեներ, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը վեհաժողովի բոլոր նստաշրջաններում համառորն խոչընդոտում է իմ ելույթներին, կարգադրելով քարտուղարությունում իմ անունը զետեղել ելույթ ունեցողների ցուցակի վերջում: Բացի այդ, Ագրամունտը Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին և ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին տեղյակ է պահել, որ իմ ելույթներն իրենց սահմաններից հանում են: Ավելին, Ագրամունտն իրեն իրավունքն է վերապահել խմբագրելու ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իմ ելույթները և դրանից հետո միայն դրանք զետեղել կազմակերպության պաշտոնակն կայքում, ինչի մասին նույնպես տեղեկացրել է հայկական կողմին և ընդգծել, որ իմ բառապաշարն ընդունելի չէ իր համար: Այսինքն, երբ ես ապրիլյան իրադարձությունների ժամանակ հայ զինվորին գլխատած ադրբեջանցուն անվնաում են երկոտանի կենդանի, դա խորապես վիրավորում է Ագրամունտի զգացմունքները, և նա իմ ելույթի այդ մասը հանում է, հետո միայն տեքստը զետեղվում է վեհաժողովի կայքում: Տեղեկացնում եմ ձեզ, պարոն Ագրամունտ, որ դուք գերազանցում եք ձեր լիազորությունները և զբաղվում կամայականությամբ ու անօրինությամբ: Տեղեկացնում եմ ձեզ, որ օրենքի շրջանակում պայքարելու եմ ձեր կամայականության դեմ», - ամփոփել էր Զոհրաբյանը: