Արմինֆո. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից նախազգուշացրել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը պարենի մատակարարման ոլորտում հերթական չարաշահումների մասին:
Նրա ասելով, նախօրեին Վարդենիսի մարզի հողագործներն ի նշան բողոքի փակել էին Երևան տանող ճանապարհը: Փաշինյանի հավաստմամբ, նրանք պնդում են, որ ՊՆ-ին մատակարարումներով զբաղվող կազմակերպությունը գերշահույթ է ստանում իրենց հաշվին, կարտոֆիլը գնելով 1 կգ դիմաց 40 դրամով և ՊՆ-ին վաճառելով 80 դրամով: Այդ առնչությամբ պատգամաավորն օրենսդիր մարմնին խնդրել է զբաղվել այդ հարցով և հնարավորության սահմաններում գտնել համապատասխան լուծում: