Արմինֆո. Այս շաբաթ Հայաստան կժամանի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: ԱրմԻնֆոժ-ի թղթակցին այդ մասին հաղորդել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Հերբերտ Զալբերն առաջիկա շաբաթներին կայցերի Հայաստան և Ադրբեջան: Այս շաբաթ նա կժամանի Երևան, իսկ հաջորդ շաբաթ` Բաքու: Հայաստանում և Ադրբեջանում Զալբերը բարձրագույն մակարդակի խորհրդատվություններ կանցկացնի», - հաղորդել են ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հոկտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան, կանցկացնի մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբդրությունները, սպասվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակի քննարկում: