ԱրմԻնֆոԻնչպես ԱրմԻՆֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից,Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:
միջազգային կառույցներին ուղղված նամակներում Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին ամիսներին տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով հայերի մահվան և վնասներ կրելու դեպքերի առնչությամբ` խնդրելով այդ մարմինների իրավասության սահմաններում գործուն աջակցություն:
ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների համաձայն, վերջին 5 տարում Սիրիայի հայ համայնքի թվակազմը կրճատվել է 120 հազարից մինչև 20 հազար: Հայաստան են տեղափոխվել 20 հազար սիրիահայեր, որոնցից 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի: ՀԱԵ Հալեպի թեմի տվյալներով, այժմ քաղաքում մնում է շուրջ 10 հազար հայ: Ավելի վաղ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը հաղորդել էր, որ Սիրիայում իրավիճակի վերջին սրումից հետո Հայաստան է ժամանել 3 ընտանիք, որոնք ապահովվել են անհրաժեշտ ամեն ինչով: Նա նաև հաղորդել էր, որ հոկտեմբերի 17-ին Հայաստան կտեղափոխվեն ավելի քնա 20 սիրիահայեր: Ընդ որում նա հերքել էր «Հալեպ» հասարակական կազմակերպության այն հայտարարությունները, որոնց համաձայն, ստացվել է 600 դիմում, որոնց հեղինակները խնդրում են օգնել իրենց հարազատներին Սիրիային Հայաստան տեղափոխվել: