Արմինֆո. ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը: ԱԺ արտահերթ նիստի բացմանն այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնալ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի սկզբին ԱԺ խոսնակին հայտարարություն էր ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին: Նա նաև հրաժարվել էր իր գլխավորած «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից: Դրանից հետո Ուրիխանյանը սոցցանցերում հարցում է անցկացրել, թե արդյոք ընտրողները համաձայն են իր որոշմանը: Հարցման արդյունքում, ինչպես նաև գործընկերների հետ զրույցներից հետո Ուրիխանյանը հանգել է եզրակացության, որ շտապել է մանդատից հրաժարվելու որոշման հարցում, և ինքը դեռ պետք է քաղաքական դաշտում` անարդարության դեմ պայքարն ավարտին հասցնելու համար: Նա նաև պատրաստակամություն է հայտնել այդ պայքարում համախմբվել այն ուժի հետ, որն ի զորու կլինի արմատական փսոփոխություններ իրականացնել Հայաստանում: