Արմինֆո.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում հայտարարեց, որ Գլխավոր քարտուղարի հարցը հանվել է օրակարգից:
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ Կազմակերպության անդամ-երկրների ղեկավարներն այդ հարցին կվերադառնան 2016 թվականի վերջին, Ռուսաստանում կայանալիք հանդիպման ընթացքում:
Նշենք, որ ավելի վաղ որոշվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով ռոտացիան կիրականացվի յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, ռուսական այբուբենի հիման վրա: Երևանյան նիստում պետք նշվեր Հայստանից ՀԱ ՊԿ Գլխավոր քարտուղարի անունը: Այս պաշտոնում հայտարարվել էին տարբեր թեկնածուներ: Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա: Բայց իր անմիջական շրջապատին Սերժ Սարգսյանը մեկ ամիս առաջ հաղորդել էր, որ, ամենայն հավանականությամբ, ռոտացիա չի լինի, ինչը նույնիսկ ձեռնտու է Հայաստանին: Ըստ աղբյուրի, նախագահը նշել է, որ Ռուսաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը համապատասխանում է Հայաստանի շահերին: