Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ավիատրանսպորտ տրամադրլել Բեսլանի մոտ ՃՏՊ տուժածներին Հայաստան տեղափոխելու համար:
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Խորուժին օպերատիվ շտաբի նիստի ժամանակ հայտարարել է, որ Բելսանի մոտակայքում վթարված Մոսկվա–Երեւան ավտոբուսի ուղևորներին Երեւան տեղափոխելու համար ավիատրանսպորտ կհատկացվի` ՌԴ նախագահի կարգադրությամբ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի տրանսպորտի նախարարի կարգադրությամբ կազմակերպվում է այն անձանց տեղափոխումը հայրենիք, ովքեր չեն տուժել ՃՏՊ-ից: Ուղարկվել է ավտոբուս, որը Վլադիկավկազից Երևան կհասցնի վթարի ենթրակված ավտոբուսի այն ուղևորներին ովքեր ժամանակավորապես տեղավորվել են մշակույթի նախարարության շենքում:
Հավելենք, որ վարչապետ Կարեն Կրապետյանը երախտագիտությւոն է հայտնել Ռուսաստանի տրանսպորտի նախարարին` ՃՏՊ հետևանքների վերացման գործում աջակցության համար: Իսկ Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել ՃՏՊ առնչությամբ:
Ինչպես արդեն հաղորդվել է, հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 04.30-ի սահմանում Բեսլան-Վլադիկավկազ ճանապարհին Մոսկվայից Հայաստան ուղևորվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, 26-ին տեղափոխել են հիվանդանոց: Հայաստանի ԱԳՆ վերջին տվյալների համաձայն, հիվանդանոցում մնում է 9 մարդ, որոնից 5-ը Հայաստանի, 4-ը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության վարչությունում գործում է «թեժ գիծ», որով քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ ՃՏՊ հետևանքով տուժածնրեի վրաբերյալ: «Թեժ գծի» հեռախոսահամարն է 8-867-2-39-99-99: