Արմինֆո. Բեսլան-Վլադիկավկազ ճանապարհին Մոսկվայից Հայաստան ուղևորվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: ԱրմԻֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «ՃՏՊ տեղի է ունեցել առավոտյան ժամը 04.30-ի սահմանում: Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 25-ին տեղափոխել են հիվանդանոց», - հաղորդել է Բալայանը:
Հյուսիսային Օսիայի ԱԻՆ հաղորդման համաձայն, ՃՏՊ հետևանքով տուժածներին տեղափոխել են Հանրապետական կլինիկական հիվանդանոց, Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոց, վթարի հետևանքները վերացնելու համար ներգրավվել են Ռուսաստանի ԱԻՆ 18 աշխատակից և 5 միավոր տեխնիկա:
Նաև հԱղորդվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության վարչությունում գործում է «թեժ գիծ», որով քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ ՃՏՊ հետևանքով տուժածնրեի վրաբերյալ: «Թեժ գծի» հեռախոսահամարն է 8-867-2-39-99-99: