Arminfo.info



 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2016 12:15
Դավիթ Ստեփանյան

Անդրեյ Արեշև. ՙԻսկանդեր՚ համալիրները կնվազեցնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիայի ռիսկերը

Անդրեյ Արեշև. ՙԻսկանդեր՚ համալիրները կնվազեցնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիայի ռիսկերը

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է Հայաստանի կառավարությունում վերջին կադրային փոխատեղումները՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների համատեքստում, ինչպես նաև կանխատեսում ղարաբաղյան հակամարտության շուրջ հնարավոր ազդակները, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով Հայաստանին ՙԻսկանդեր-Մ՚-ի մատակարարումը և կողմերի վրա Ռուսաստանի ու ԱՄՆ ազդեցությունը:   

 

Արդյո՞ք Հայաստանի ազգային անվտանգության ապահովման ոլորտում պատասխանատուների վերջին նշանակումներն արտաքին քաղաքական հիմնավորում ունեն, թե՞ ամեն բան, այնուամենայնիվ, հանգում է ներքին խնդիրներին՝ պայամանավորված ուժային հատվածի ղեկավարների շրջանում բացառապես ՙյուրայինների՚ տեսնելու Սերժ Սարգսյանի ձգտմամբ:

 

Հայաստանի կառավարությունում որոշ նշանակումներ որոշակի անակնկալ էին, համենայն դեպս` արտաքին դիտորդի համար: Սակայն ավելի ուշադիր հայացքը ցույց է տալիս, որ այդ նշանակումները կարող էին ունենալ սեփական տրամաբանությունը: Մասնավորապես, Պաշտպանության նախարարության գործունեության համատեքստում շատ հայ փորձագետներ նշում են հայոց պետականության համար առանցքային այդ կառավարման ոլորտում կարգուկանոն հաստատելու անհրաժեշտությունը: Այլ հարց է, թե որքան արագ կհաջողվի իրական արդյունքի հասնել  այստեղ, և որքան արղյունավետ կլինի այն սխեման, որի դեպքում Պաշտպանության նախարարությունը գլխավորում է քաղաքացիական ղեկավար, մինչդեռ զուտ ռազմական հարցերը, որքանով կարելի է հասկանալ,  կլինեն գլխավոր շտաբի առանձնաշնորհը: Անձնական նվիրվածության: Նոր նշանակվածների գլխավոր հատկանիշները պետք է լինեն համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին և ծագող խնդիրները համարժեք լուծելու ունակությունը, որոնք Հայաստանում, դժբախտաբար, ավելի քան բավականաչափ են: Իհարկե, նշանակումների արդյունավետությունը ցույց կտա ժամանակը: Եվ, անշուշտ, հարկավոր է հաջողություն մաղթել նոր կառավարությանը՝ հնարավորինս վանելով այն կասկածները, որ այս կամ այն կադրային նշանակումներն արտաքին քաղաքական կոնյունկտուրայի հետևանք են եղել: 

 

ՙԳազպրոմյան՚ կառավարիչ Կարեն Կարապետյանի նշանակումը Հայաստանի վարչապետ, նախարարների կաբինետի տնտեսական բլոկում անձամբ նրա նախաձեռնած փոփոխությունները Հայաստանում շատերը համարում են ժամանակավոր միջոց՝ ուղղված հայ հասարակությունում հուլիսյան կրքերի հետևանքների մեղմացմանը: Կա նաև վարկած, ըստ որի՝ Կարապետյանին ՙնշանակել են՚ Մոսկվայից: Ձեր կարծիքով, արդյո՞ք Կարապետյանի իրական, երկարաժամկետ վարչապետության նախադրյալներ կան՝ արդեն նոր Սահմանադրության պայմաններում:

 

Ուզում ենք հուսալ, որ Հայաստանի նոր կառավարությունը և, մասնավորապես, տնտեսական բլոկը հուսախաբ չի անի քաղաքացիներին և կարդարացնի նրանց վաղուց հասունացած դրական փոփոխությունների իղձերը: Նոր կառավարության գործունեության ժամկետների վերաբերյալ, անշուշտ, կարող են գոյություն ունենալ տարբեր կանխատեսումներ: Սակայն, կցանկանայի լավատես մնալ այդ հարցում, քանի որ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի առողջացումը կանդրադառնա ռուս-հայկական հարաբերությունների վրա և դրանք կհամալրի նոր հնարավորություններով: Կարծում եմ՝ այդ խնդիրը ոչ պակաս կարևոր է, քան սահմանադրական բարեփոխումների իրագործումը, կամ էլ 2017 թվականի ապրիլին նախատեսված խորհրդարնական ընտրություններին նախապատրստվելը: Հայաստանի տնտեսությունում լրացուցիչ փողերի ներգրավումը, արտաքին պարտքի խնդրի աստիճանաբար լուծումը, դրամավարկային քաղաքականության օպտիմալացումը, նոր շխատատեղերի ստեղծումը թույլ կտան կայուանցնել ներքաղաքական իրավիճակը, բացառել Երևանի փողոցներում հուլիսյան երկշաբաթյա իրադարձությունների նման երևույթների կրկնությունը… Ինչ վերաբերում է ներկա կառավարության՝ «Մոսկվայից նշանակման» մասին հայկական որոշ ԶԼՄ-ների դատողություններին,  դրանք «մեղմ ասած՚ իրականությանը չեն համապատասխանում, և յուրաքանչյուր անկանխակալ տրամադրված դիտորդ դա շատ լավ հասկանում է:

Համենայն դեպս, որոշ հիմնավորմամբ Ռուսաստանում կարող էին նշել ոչ միայն ռուսաստանյան բուհերի, այլ Ֆլետչերի քաղաքականության և իրավունքի դպրոցի որոշ դերը` որպես Հայաստանի կառավարության կադրերի  դարբնոց: Այդուհանդերձ, այս կամ այն պաշտոնյայի կենսագրության առանձին փաստերի հիման վրա, դրանց ուսումնասիրման ողջ հետաքրքրությամբ հանդերձ, հազիվ թե արժե հապշտապ հետևություններ անել, ինչը, անշուշտ, վերաբերում է ոչ միայն Հայաստանին:

 

Ի՞նչ աշխարհաքաղաքական հաշվարկներով կարող էր ղեկավարվել Ռուսաստանի ղեկավարությունը՝ Հայաստանին ՙԻսկանդեր-Մ՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ վաճառելով:

 

Այն, որ Հայաստանն առաջին երկիրն էր աշխարհում, որին մատակարարվեց ՙԻսկանդեր՚ համալիրի արտահանման տարբերակը, վկայում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու Ռուսաստանի ձգտման մասին: Մինչդեռ ՙքառօրյա պատերազմի՚ իրադարձությունները կարող էին վկայել դրա որոշակի խախտման միտումի մասին՝ արդարամիտ հարցեր առաջացնելով հայ հասարակությունում: Կովկասյան տարածաշրջանի պայմաններում ՙԻսկանդեր-Մ՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները ռազմավարական զսպման զենք են, և, իհարկե, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանային կայունության վրա՝ նվազեցնելով մասշտաբային ռազմական էսկալացիայի ռիսկերը: Նույն կերպ Սիրիայում ՙС-300՚ և ՙС-400՚ զենիթահրթիռային համալիրների տեղակայումը կոչված է սառեցնել ԱՄՆ-ում ՙտաք գլուխները՚, որոնք սիրիական կառավարության ռազմական օբյեկտների, հնարավոր է, նաև ՙԽմեյմիմ՚ ավիաբազայի վրա հրթիռային հարձակումների ծրագրեր ունեն:

Չնայած հայկական ՙանկախ՚ մամուլում և սոցիալական ցանցերում շարունակվող հակառուսական արշավին՝ ազգային անվտանգութան ապահովման արտաքին ուղեգծի առնչությամբ հայ հասարակյությունում առկա շատ հարցեր, կարծես թե, հանվել են:  

 

Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համոզմունք հայտնեց, որ ՙՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել, առաջին հերթին՝ այն պատճառով, որ ղեկավարները դրան պատրաստ չեն՚: Ձեր կարծիքով, ինչի՞ մասին կարող է վկայել Պետդեպարտամենտի  նման դիրքորոշումը և արդյո՞ք այն արտացալում է ղարաբաղյան հակամարտության շուրջ իրական իրադրությունը:

 

Ամենից առաջ պետք է նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ներկայացնում է հեռացող ամերիկյան վարչակազմին, որը հազիվ թե կարող է պարծենալ տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում նկատելի ձեռքբերումներով: Վաշինգտոնի համար առաջնահերթ է Կովկասի պետությունների ընտրախավերի վրա իր ազդեցության պահպանումը, ինչի համար հակամարտության կարգավորումն ամենևին պարտադիր չէ: Իսկ ամեն ինչ առաջնորդների պատրաստ չլինելուն վերագրելը տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ունեցող երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կողմից, մեղմ ասած, կեղծավորություն է:  Տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ նախաձեռնությունների ակտիվացում չէի սպասի: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն, ամենայն հավանականությամբ, երկխոսություն կվարեն Վաշինգտոնի և Մոսկվայի հետ՝ փորձելով հնարավորինս իրենց համար ընդունելի արդյունքների հասնել: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված պաշտոնական Բաքվի փոքր-ինչ զարմացած-վիրավորված արձագանքը Քերիի հայտարարությունների առնչությամբ: Սակայն, երկարաժամկետ հեռանկարում սա հազիվ թե բացասաբար ազդի ադրբեջանա-ամերիկյան երկխոսության բովանդակության վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության առնչությամբ հրապարակային կասկածը, որն ակնհայտորեն չի կարող ՙգլխից վերև ցատկել՚ և, առավել ևս, պարոն Քերիի ՙհայամետ՚ անցյալի մասին հիշողությունները դիվանագիտական պրակտիկայում ավանդական սակարկության դրսևորւմ է՝ շանտաժի որոշակի տարրերով:  

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական իրարանցման հետապրիլյան բռնկումից հետո վերստին որոշ անդորր է տիրում: Կիսվեք կարգավորման հեռանկարների հնարավոր սցենարով՝ Հայաստանում և Ադրբեջանում Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեները հաշվի առնելով:

Օգոստոսին և սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հավանական սրման առնչությամբ որոշ փորձագետների, այդ թվում՝ իմ կողմից արտահայտված մտավախությունները,բարեբախտաբար, չարդարացան:  Միաժամանակ տարածաշրջանի ռազմականացումը շարունակվում է, ինչը բարձրացնում է ռազմական էսկալացիայի ռիսկերը: Կարծում եմ, որ տեսանելի հեռանկարում դրանք, ամենայն հավանականությամբ, լոկալ բնույթ կկրեն՝ դրսևորվելով դիվերսիոն-ահաբեկչական ներթափանցման փորձերով, ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի գնդակոծություններով և այլն: Իհարկե, ՀՀ Զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, գտնվելով մշտական մարտական պատրաստվածության վիճակում, ձեռնարկում և կձեռնարկեն անհրաժեշտ ամեն բան՝ հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար: Իրավիճակում, երբ բանակցային գորևծընթացը փաստացի սառեցված է, ռազմական անվտանգության ամրապնդումն այլընտրանք չունի:

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև