Արմինֆո.Այսօր խորտակվել է անվտանգության գլոբալ համակարգը, դադարեցվել են առաջատար համաշխարհային խաղացողների միջև շփումներն ու փոխգործակցությունն ահաբեկչությանը, թմրամիջոցթերի ապօրինի շրջանառությանը և այլ մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայության ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Երևանում ընթացող «ՀԱՊԿ դերը եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմային նվիրված կլոր սեղանի ժամանակ:
«Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակում, ընդ որում, ժամանակ, որը հնարավրո չէ ինչ-որ կերպ վերլուծության ենթարկել, և բարդ է ընտրել անվտանգության ոլորտում գործունեության ալգորիթմ: Այսօր մենք բախվում ենք տարօրինակ երևույթների, որոնք պահանջում են իմաստավորում», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Որպես օրինակ` Բորդյուժան նշել է ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին մի շարք երկրների հայտարարությունը և զենքի մատակարարումներն ահաբեկչական խմբավորումներին:
«Մենք ասում ենք, որ պետք է պայքարել թմրանմիջոցթերի ապօրինի շրջանառության դեմ, սակայն Աֆղանանստան են մտնում հազարավոր տոննարով նյութեր, որոնց շնորհիվ այնտեղ տոննաներով ծանր թմրամիջոցներ են արտադրվում: Մենք տեսնում ենք, թե ինչպես առաջատար երկրների արտգործնախարարները կոչ են անում պիկետի միջոցով բոյկոտել այլ երկրների դեսպանատները, այսինքն, միանգամայն անտրամաբանական սխեմաներ, որոնք այսօր հայտնվում նե միջազգային հարաբերություններում», - եզրափակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: