Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին Ռուսաստանի և Հայաաստանի միջեւ կնքված համաձայնագիրը։
շեցնեՀիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 23-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել վերը նշված համաձայնագրին: Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը ստորգրել էին հմաձայնագիրը: Գործնականում, Ռուսաստանի հետ Հայաստանի միասնական ՀՕՊ համակարգ արդեն գործում է, հաշվի առնելով Հայաստանի ՀՕՊ համկարգի հետ ռուսական ՀհՕՊ Ս-300 համակարգերի և ՄԻԳ-29 ինքնաթիռների զուգակցումը: