Arminfo.info



 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2016 13:40
Դավիթ Ստեփանյան

Ստեփան Սաֆարյան. Կյանքն ինքը և քաղաքական գործընթացներն ստիպում են ՀՀԿ-ին կրկին վերադառնալ կոալիցիա ստեղծելու գաղափարին

Ստեփան Սաֆարյան. Կյանքն ինքը և քաղաքական գործընթացներն ստիպում են ՀՀԿ-ին կրկին վերադառնալ կոալիցիա ստեղծելու գաղափարին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) ղեկավար Ստեփան Սաֆարյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է ՀՀ կառավարությունում վերջին նշանակումների տրամաբանությունը, կանխատեսում կառավարության ղեկին Կարեն Կարապետյանի գտնվելու ժամկետներն ու հեռանկարները, ինչպես նաև հաջորդ գումարման խորհրդարանում ուժերի առավել հավանական դասավորությունը՝ ելնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներից:

 

Ձեր կարծիքով, ո՞րն է Հայաստանի կառավարությունում վերջին հրաժարականների և նշանակումների տրամաբանությունը:

 

Կառավարությունում վերջին նշանակումների տրամաբանությունը հասկանալու համար հարկավոր է գիտակցել կառավարության առջև դրված հիմնական խնդրի էությունը: Այդ խնդիրն ամենասեղմ ժամկետում ՀՀԿ դեմքն անվստահությունից մաքրելը և փայլեցնելու աստիճանի ողորկելն է` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այդ իմաստով ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է առաջին հերթին կառավարության տնտեսական և կառավարման բլոկին: Հենց այդ ուղղություններն են այսօր նորանշանակ վարչապետի առաջնային խնամակալության ներքո, ով փորձում է ձերբազատվել այն անձանցից, որոնք խոչընդոտում են հարկերի հավաքմանը, հարկային վարչարարությանը և այլն: Կարծում եմ, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հեռացումը լիովին տեղավորվում է այդ  տրամաբանությունում և հաստատում է այն: Իր ողջ պարկեշտությամբ և բարձր մասնագիտական որակավորմամբ հանդերձ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես որոշակի իմաստով խանգարում էր Կարեն Կարապետյանին, ուստի նրա պաշտոնանկությունը ևս անձամբ ինձ չի զարմացնում: Եվ կարճաժամկետ արդյունքի հասնելու համար այդ բոլոր ազատված պաշտոններին նշանակվում են մարդիկ, որոնց կենսագրությունը, ունեցվածքի չափերը հասարակայնությանը չեն վրդովում: Հենց այդ մարդիկ ի զորու են ամենասեղմ ժամկետում օպտիմալացնել և արդյունավետություն հաղորդել երկրի կառավարման համակարգի գոնե մենեջմենթին:

 

Արդյո՞ք այդ տրամաբանությունից են բխում նշանակումներն ուժային բլոկում:

 

Այդպես չեմ կարծում, քանի որ կառավարության ուժային բլոկը, ինչպես և ԱԳՆ-ն շարունակում են մնալ Սերժ Սարգսյանի միանձնյա վերահսկողության ներքո, և այստեղ վարչապետը ոչինչ չի որոշում: Պետք է նշեմ, որ ապրիլյան պատերազմից հետո Սարգսյանը, շատ լավ գիտակցելով, որ տարածքների կորուստն այդ հինգ օրվա լավագույն ավարտը չէր հայկական հանրապետությունների համար, այդուհանդերձ, կամ պատասխանատվության չենթարկեց բարձրաստիճան զինվորականներին, կամ չնշեց նրանց պաշտոնանկության պատճառները: Նաև ակնհյատ էր, որ անմիջապես ապրիլյան պատերազմից հետո Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը կնշանակեր այդ պատերազմում սեփական պարտության խոստովանում: Ուստի դա արվեց փոքր-ինչ ավելի ուշ: Ընդ որում, ես մնում եմ այն համոզման, որ ապրիլյան պատերազմը կողմերի համար ավարտվել է ոչ-ոքի: Իսկ ինչ վերաբերում է Օհանյանին, ապա ես ամենևին չեմ բացառում, որ հին հաշվարկները դեռ ուժի մեջ են, և 2018 թվականին նա լիովին կարող է զբաղեցնել երկրի նախագահի խորհրդանշական պաշտոնը: Այլ կերպ ասած` որպես Սերժ Սարգսյանի վստահված կադր, Սեյրան Օհանյանը  մնում է առաջիկա նշանակումների պահունակում:

 

ՙՍասնա ծռերի՚ կողմից ՊՊԾ գնդի շենքի զավթումից հետո ՀՀ ոստիկանապետից առնվազն հրաժարական էին սպասում: Դա տեղի չունեցավ, և փաստը կարծես չի տեղավորվում հանրապետականների դեմքն անվստահությունից մաքրելու նախընտրական ծրագրերի մեջ:  

 

Դա առաջին հերթին վկայում է Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ Սերժ Սարգսյանի լիակատար վստահության և այն մասին, որ առնվազն տվյալ պահին նախագահը նրան փոխարինող չունի: Ոստիկանությանը հաջողվեց գրեթե անարյուն և առանց մեծ կորուստների ճնշել ապստամբությունը:

 

Արդյո՞ք փոխադարձ կապ եք տեսնում ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի գործունեության շարունակման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի նրբերանգների միջև:

 

Միանշանակ: Նալբանդյանի մոտալուտ փոխարինման մասին շատ էր խոսվում, և այդ խոսակցություններն ավելի կենսունակ էին, քան, օրինակ, պաշտպանության նախարարին փոխելու մասին խոսակցությունները: Սակայն, կարծում եմ, Նալբանդյանին փոխելու մտադրությունները հանդիպել են Մոսկվայի դիմադրությանը: Ռուսաստանն այնքան էլ չի ցանկանում վերստին բանակցություններ սկսել նոր կետից՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան և ռուսական համանախագահության պայքարի լույսի ներքո, թե որ ծրագիրը՝ վիեննական, թե՞ պետերբուրգյան, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում կլինի: Եվ եթե պետերբուրգյան ծրագիրը ենթադրում է պարզապես բանակցությունների շարունակում՝ առանց որևէ նախապայմանի, ապա վիեննականը ենթադրում է նորմալ բանակցությունների անցկացման համար պայմանների ստեղծում: Այս իմաստով, Հայաստանին ԱԳՆ ղեկավարի փոփոխումը, իհարկե, ձեռնտու էր: Սակայն, հայ-ռուսական բարեկամության ամրապնդման համար մեդալով պարգևատրված ՀՀ ԱԳՆ ղեկավարի փոխարինմամբ Մոսկվայում ակնհայտորեն շահագրգռված չէին:

 

Նոր վարչապետի աշխատանքի ժամկետների և առաքելության առնչությամբ տարբեր վարկածներ կան: Ո՞րն է Ձեր տեսակետը:

 

2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ղեկին Կարեն Կարապետյանին միանշանակ չեմ տեսնում: Հայաստանի ներկայիս կառավարության ձևավորումը պայմանավորված չէր ներքաղաքական գործոններով, ինչպես Հովիկ  Աբրահամյանի կառավարությունը, որը ձևավերվել էր՝ հաշվի առնելով ընդդիմության հնարավոր գործողությունները և Հայաստանի արտաքին խնդիրները: Կարեն Կարապետյանի կառավարությունը ձևավորվեց՝ ներքին ընդդիմության տոտալ բացակայության պայմաններում և ՙՍասնա ծռերի՚ հարուցած ներքաղաքական լարվածության անկումից հետո:  Սերժ Սարգսյանը պարզապես իր համար նպաստավոր այդ պայմաններում ձևավորեց կառավարություն, որը կարող է լուծել իր անձնական շահերից բխող խնդիրները: Այլ կերպ ասած՝ այդ կառավարությունն անցումային է: Այլ հարց է, որ որոշ նախարարները կարող են իրենց պորտֆելները պահպանել նաև 2017 թվականի ընտրություններից հետո: Բայց այն, որ այդ ընտրություններից հետո Հայաստանը բոլորովին այլ քաղաքական իրավիճակում կհայտնվի, իսկ ՀՀԿ մոտ կառաջանան միանգամայն այլ պահանջներ, օրինակ՝ կոալիցիայի, վկայում է վերջինիս անցումայնության մասին:

 

Դուք կանխատեսում եք, որ հանրապետականները կոալիցիա կձևավորեն՝ ելնելով Գյումրիի և Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների արդյունքների՞ց:

 

Կարծում եմ, որ հենց այդ ընտրությունները հայ հասարակությունում տրամադրությունների լավագույն ցուցիչը հանդիսացան: Իսկ այդ երկու քաղաքների ընտրողների 70%-ի՝ ՏԻՄ ընտրություններին ընդհանրապես մասնակցելուց հրաժարվելը վկայում է ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ քաղաքացիների տոտալ անվստահության մասին: Եվ դա նշանակում է, որ այդ հատվածը կարող է միանգամայն այլ վարքագիծ դրսևորել խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ դրանց բոլորովին այլ քաղաքական ուժերի մասնակցության դեպքում: Այդ իսկ ընտրությունները ցույց տվեցին ՏԻՄ ընտրություններին մասնակցած ընտրողների 30%-ի նույնիսկ կեսի աջակցությունն ապահովելու հանրապետականների անկարողությունը:  Այդ պատճառով ՀՀԿ-ին համարում եմ ամենակազմակերպվածը, բայց՝ փոքրամասնություն: Նույն Վանաձորում և նույնիսկ Գյումրիում հանրապետականները քաղաքապետի պաշտոնը ստանալու համար արդեն ՙԲարգավաճ Հայաստանի՚, ՙՀայկական վերածնունդի՚ կամ ՙԼուսավոր Հայաստանի՚ աջակցության կարիքն ունեն: Նման պայմաններում 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում կոալիցիա ձևավորելու հնարավորությունը բացառել չենք կարող, նույնիսք եթե հանրապետականներին հաջողվի դրանց արդյունքում խորհրդարանում հարաբերական մեծամասնություն կազմել:

 

Չե՞ք կարծում արդյոք, որ ապագա կոալիցիայի ձևավորումը նույնպես կարող է պլանավորված բնույթ կրել: Միշտ չէ, որ հանրապետականները մեծամասնություն են լինելու՝ հատկապես ոչ այնքան հզոր արտաքին և, իհարկե, ներքին աջակցության պայմաններում: Ի դեպ, ՀՀԿ-ն ունի կոալիցիոն գործընկերների դերի համար ինչպես հին, այնպես էլ նոր, սակայն, գլխավորը, կանխատեսելի թեկնածուներ:  

 

ՀՀԿ-ն ուժ է, որը հոգնել է ցանկացած կոալիցիայից: Ամենաակնհայտ օրինակը 2000-ականներն են, երբ հանրապետականներն ստիպված էին համակերպվել  իշխանությունում Ռոբերտ Քոչարյանի համար հենարան հանդիսացող քաղաքական այլ ուժերի առկայության հետ: Այդ իսկ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում հանրապետականները գնացին իշխանության մոնոպոլացման: Սակայն, այսօր կյանքն ինքը և քաղաքական գործընթացներն ստիպում են ՀՀԿ-ին կրկին վերադառնալ կոալիցիա ստեղծելու գաղափարին: Այդ գործընթացը դրական եմ համարում՝ անկախ այն բանից, թե քաղաքական ինչ ուժ կընդգրկվի ՀՀԿ-ի հետ կոալիցիայում: Արդեն լավ է այն, որ հանրապետականներն ստիպված են գիտակցել իշխանության նկատմամբ իրենց քաղաքական մոնոպալիայի երկարակեցության անհնարինությունը: Այդ պատճառով, եթե այստեղ կա պլանավորվածություն, այն բխում է անցյալի դասերից, քանի որ հենց իշխանական մոնոպոլիան հանգեցրեց թշնամիներով ՀՀԿ շրջապատմանը:

 

Կրկին ելնելով Գյումրիում, Վանաձորում, երկրի այլ բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների արդյունքներից՝ կարո՞ղ եք նշել հաջորդ գումարման խորհրդարանում հայտնվելու հավանական թեկնածու կուսակցություններին:

 

Տվյալ պահին չենք կարող թերագնահատել ՀՀԿ-ին, որն իր ձեռքում է պահում վարչական և այլ ռեսուրսներ: Ընդդիմության ներկայիս  ապակազմակերպվածության պայմաններում հանրապետականներն ունեն 2017 թ. խորհրդարանում հարաբերական մեծամասնություն կազմելու բոլոր շանսերը: Առայժմ ընտրազանգվածի ձայների 10-15%-ը ստանալու կարողություն է ցույց տալիս ՙԲարգավաճ Հայաստանը՚: Չնայած այն բանին, որ ԲՀԿ ներկայացվածությունն ապագա խորհրդարանում ավելի ցածր կլինի, քան այս խորհրդարանում՝ այդ կուսակցությունը դեռևս պահպանում է երկրորդ տեղը: Այսօր ՙԲարգավաճ Հայաստանը՚ շարունակում է գալիք տարվա ապրիլին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում հանրապետականների հետ կոալիցիայի № 1 հավակնորդը մնալ:

 

Կարծում եմ, որ Գյումրիի և Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՙՀայկական վերածննդի՚ հաջողությունը թույլ է տալիս վերջինիս

գալիք տարվա ապրիլին ձայների 5-6%-ի հավակնել: 5 տոկոս շեմի հաղթահարման մեծ շանսեր ունի ՙԲարգավաճ Հայաստանը՚, որը տեղական ընտրություններում ցույց տվեց մարտահրավեր նետող ուժի իր կարողությունը: Մինչդեռ ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունը տեղական ընտրություններում իր ռազմավարության հարցում միանշանակ սխալ հարշվարկ կատարեց, սակայն ընտրություններից հետո այդ կուսակցության վարչության կազմի վերանայումը վկայում է այդ քաղաքական ուժի դինամիկության մասին, ինչը թույլ է տալիս վերջինիս  հաջորդ տարվա ապրիլին հավակնել 5% շեմի հաղթահարում: Ինչ վերաբերում է ՙՀայ ազգային կոնգրես՚ և ՙԺառանգություն՚ կուսակցություններին, վերջիններիս հեռանկարները բավական մշուշոտ են թվում ինձ՝ հաշվի առնելով, որ այդ երկու կուսակցությունները, հատկապես վերջին շրջանում, ձեռք չբերելով նոր ընտրազանգված, կորցրեցին ունեցածը:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Manvel
Neploxoy analiz. No mog bit i luchshe esli bi Safaryan ne vilyal.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև