Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սիրիայում հումանիտար գործողությանը Հայաստանի հնարավոր մասնակցության մասին:
«Այդ հարցը քննարկվում է ՄԱԿ ներկայացուցիչների հետ: Դա ոչ այնքան Ռուսաստանի, որքան ՄԱԿ-ի հարց է և, իհարկե, առնչվում է որոշակի երկրների հետ կազմակերպության փոխգործակցությանն այն առարկայի շուրջ, թե նրանք ինչ ավանդ կարող են ներդնել համապատասխան գործունեությունում», - հայտարարել է Զախարովան սեպտեմբերի 29-ի ճեպազրույցում: