Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի աշխատաոճը: Այդ մասին Արծվիկ Մինասյանը հայտարարել է սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում:
Մեկնաբանելով ցանցում տարածված տեսագրությունը, որում Արծվիկ Մինասյանը 4 տարի առաջ ասում էր, որ Կարեն Կարապետյանը լավ մենեջեր է, սակայն` վատ քաղաքական գործիչ, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այսօր արդեն այդպես չի մտածում: «Վարչապետի մասին այդ հայտարարությունն արվել է նրա Երևանի քաղաքապետ եղած ժամանակ», - հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ, ՀՅԴ-ից նախարարը շտապել է նշել, որ իր և վարչապետի միջև ոչ մի լարվածություն չկա: Մինասյանը Կարեն Կարապետյանին շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ «նա հստակ դիրքորոշում ունի բիզնեսի բեռը մեղմելու և պետական համակարգի պաշտոնյաների և բյուրոկրատիայի կրճատման նկատմամբ»:
«Ողջունում եմ նոր վարչապետի աշխատանքի ոճը և դրական եմ գնահատում բանավեճը կառավարության նիստերի ընթացքում», - նշել է նախարարի պաշտոնակատարը, ընդգծելով, որ մինչ օրս անձնական վիրավորանք չի հնչել, ինչը կարող է հանգեցնել միջանձնյա կամ միջկուսակցական տարաձայնությունների: