Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հավաքել է գերատեսչության ղեկավար կազմին և հայտնել զբաղեցրած պաշտոնից հեռանալու և բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Էկոնոմիկայի նախարարության աղբյուրները:
Նշենք, սակայն, որ այսօր մամուլի ասուլիսի շամանակ Մինասյանը պարզորոշ պատասխան չի տվել հարցին, թե մտադիր է արդյոք հեռանալ զբաղեցրած պաշտոնից և գլխավորել բնապահպանության նախարարությունը, ինչպես այդ մասին ԶԼՄ-ներում է շրջանառվում: Նա միայն հայտարարել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իրեն ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարի պաշտոնում չի տեսնում, ինչի առնչությամբ իրեն պաշտոններ են առաջարկվել այլ ոլորտներում: Ընդ որում նա հավելել է, որ ինքը միայնակ չի որոշում, թե ինչ պաշտոն զբաղեցնի, այդ հարցը կքննարկվի ՀՅԴ գերագույն մարմնի նիստում, որի որոշման մասին բոլորը կիրազեկվեն:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվելու է Արարատի մարզպետի պաշտոնում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Ռուբեն Աբրահամյանի փոխարեն: