Արմինֆո. ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը հավաստիացրել է, որաշխատող կադրերից չի հրաժարվի: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է այսօր կառավարության նիստից հետո:
Նրա խոսքով, նախարարության հետագա աշխատանքի ծրագիրն արդեն մշակված է և շուտով կներկայացվի: Անհիմն կադրային փոփոխութուններ իր գլխավորած նախարարությունում, ինչպես հայտարարել է նախարարը, չեն լինի: ՙԵթե մարդիկ աշխատում են նորմալ և բավարարում են հիմնական պահանջներին, կադրային փոփոխություններ չեն լինի, իսկ եթե ոչ՝ իհարկե, կլինեն՚,- հայտարարել է Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթուղու, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցմանը, ինչպես հայտարարել է նախարարը, բոլոր հարցերը կուսումնասիրվեն՝ ընդգծելով, որ ցանկացած ենթակառուցվածքի զարգացում հանգեցնում է երկրի տնտեսության զարգացմանը: Խոսելով ՙՌոստելեկոմ՚ ընկերության հետ իր առնչության մասին՝ Մարտիրոսյանը նշել է, որ եղել է GNC-Alfa ընկերության հիմնադիրներից մեկը, բայց ժամանակին վաճառել է բաժնետոմսերը ռուսական Ռոստելեկոմին: Սակայն, ինչպես հայտարարել է նախարարը, ռուսական ընկերության հետ պայմանագրի համաձայն՝ մնացել է ընկերության Տնօրենների խորհրդի կազմում: