Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե նա հավաքել է իրերը և հրաժեշտ տվել իր գլխավորած գերատեսչության աշխատակիցներին: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նրա խոսքով, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ՙՆա այժմ գտնվում է աշխատավայրում և անցկացնում աշխատանքային խորհրդակցություն՚,- ընդգծել է նա:
Նշենք, որ, ԶԼՄ-ների համաձայն, Արծվիկ Մինասյանը մտադիր է հրաժեշտ տալ
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնին և զբաղեցնել բնապահպանության նախարարի պաշտոնը:
Այսօր կառավարության նիստում ներկայացված բարեփոխումների համաձայն, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության: Այդ կառույցի կազմից առանձնանում է զբոսաշրջության ոլորտը, և ստեղծվում է զբոսաշրջության վարչություն: Հեռահաղորդակցության ոլորտը Էկոնոմիկայի նախարարությունից անցնում է Տրանսպորտի ու կապի նախարարությանը, որը վերանվանում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: