Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է կառավարության կառուցվածքային փոփոխությունների տրամաբանությունը:
Վարչապետը շտապել է հանգստացնել նրանց, ում անհանգստացնում էր Էկոնոմիկայի նախարարության վերափոխումը`Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարության: Նա նշել է, որ դրանով շեշտը դրվում է այնպես, որպեսզի ներդրողները կարողանան ներկայացնել իրենց պրոբլմները և խնդիրները, ցանկություններն ու դժգոհությունները: Ինչպես հավաստել է վարչապետը, դա կլինի այն օղակը, որը բիզնեսի հետ ձեռք-ձեռքի տված կլուծի իրենց առջև ծառացած բոլոր խնդիրները: «Բիզնեսին և ներդրումներին աջակցելու համար անհրաժեշտ է իրական տնտեսական վերլուծություն»,-հայտարարել է նա, հավելելով, որ նախարարության անվանման մեջ «էկոնոմիկա» բառի բացակայությունը բոլորովին էլ չի նշանակում հրաժարում այդ բաղադրիչից: Վարչապետը հաղորդել է նաև, որ ընթանում են քննարկումներ, որպեսզի Ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը ներկայումս գործում է գյուղնախարարության կառուցվածքում, տեղափոխվի Էներգետիկ ենթակառուցվածքների և պաշարների նախարարության կազմ: Համապատասխան որոշումը նախարարը բացատրել է նրանով, որ այսօր առկա է այդ երկու ոլորտների սինխրոն գործունեության խնդիրը:
Հեռահաղորդակցության ոլորտը Էկոնոմիկայի նախարարությունից անցնում է Տրանսպորտի ու կապի նախարարությանը, որը վերանվանում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտն ավելի մոտ է կապի ոլորտին, մանավանդ, որ նոր նախարարն այդ «թեմայում» կա և ավելի ճիշտ կլինի, որ նա կառավարի այդ ոլորտը: «Ավիացիայի ոլորտը, որը ներկայումս գտնվում է էկոնոմիկայի նախարարության կազմում, հանդիսանալով տրանսպորտային ոլորտ, նույնպես պետք է տեղափոխվի տրանսպորտի նախարարության մազմ»,-հայտրարել է վարչապետը: Նրա խոսքով, էկոնոմիկայի նախարարությունը զրկվում է նաև տուրիզմի ոլորտից: Տուրիզմի զարգացման նպատակով կստեղծվի Կոմիտե, որը կզբաղվի այդ ոլորտի հստակ խնդիրներով:
Ինչ վերաբերվում է Քաղաքաշինության նախարարությանը, ըստ վարչապետի, դրա փոխարեն կստեղծվի ճարտարապետության և պատմա-մշակութային արժեքների պահպանման գծով Կոմիտե: Նա հաղորդել է նաև, որ տեղյակ է այդ հարցի շուրջ մշակույթի նախարարի բացասական կարծիքին: «Մշակույթի նախարարը գտնում է, որ իր գերատեսչությունը լավագույն ձևով կապահովի մշակութային հուշարձանների պահպանությունը, իսկ ճարտարապետներն ավելի ագրեսիվ ժողովուրդ են»,-նկատել է վարչապետը, սակայն, այնուամենայնիվ, հաղորդելով, որ այդ ոլորտը դուրս կբերվի մշակույթի նախարարության կազմից: «Կառավարության ներկայիս փոփոխություններն ինքնանպատակ չեմ համարում»,-նշել է վարչապետը, ընդգծելով, որ այդ հարցերին վերադառնալու պատրաստակամություն կա, եթե լինի օպտիմալ կառուցվածքոյին մոդել ընտրելու անհրաժեշտություն: