Արմինֆո. Սեպտեմբեր 20-ին սպորտային մեդիաֆորումին մասնակցելու համար Աշգաբադ ժամանած մարզական լրագրության կազմակերպությունների ղեկավարները և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները մասնակցել են Ղրղզստանում կայացած Քոչվորների II համաշխարհային խաղերում աչքի ընկած թուրքմեն մարզիկների մեծարման արարողությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունում,
արարողությանը ելույթով հանդես է եկել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ով ընդգծել է, որ երկրում սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպի ամրապնդումը Թուրքմենստանի պետական քաղաքականության հիմնական գերակայություններից են:
Մեդիաֆորումի մասնակիցները իրենց երախտիքի խոսքն են հայտնել Թուրքմենստանի նախագահին սպորտի զարգացումը մշտապես ուշադրության տակ պահելու, լրագրողների և գործարար շրջանակների աշխատանքի համար նպաստավոր պայմաններ տեղծելու համար, ինչպես նաև շնորհավորել թուրքմեն մարզիկներին մեծամեծ հաջողությունների հասնելու համար:
Այնուհետև «Սպորտե հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Միջազգային սպորտային մեդիաֆորումի բացման արարողությունը, որը նվիրված էր Ասիայի մարզական լրագրողների օրվան, ինչպես նաև կոչված էր խթանելու 2017 թվականի Փակ մարզադաշտերում և մարտարվեստների Ասիական V խաղերի անցկացումը:
Այս մեդիաֆորումի անցկացումը խոսում է Թուրքմենստանը սպորտի միջոցով ողջ աշխարհին ներկայացնելու երկրի ցանկության մասին: Համաժողովին ներկա էին 29 երկրներից ժամանած արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սպորտի բնագավառի փորձագետներ, ինչպես նաև Թուրքմենստանի համապատասխան գերատեսչությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Մեդիաֆորումի բացմանն ընթերցվել է ֆորումի մասնակիցներին հասցեագրված մարզական լրագրողների օրվան և Ասիական V խաղերին նվիրված Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձը: Ֆորումի առաջին երեք նիստերին հանդես են եկել Միջազգային մամուլի մարզական ասոցիացիան (AIPS), Ասիական Sports Press Association-ը ներկայացնող հայտնի փորձագետներ, մի շարք երկրների սպորտի ֆեդերացիայների ներկայացուցիչներ, «Al Jazeeraե, «Եվրասիա TVե հեռուստաընկերությունների և այլ հեղինակավոր մեդիակազմակերպությունների լրագրողներ: Նիստերի ընթացքում քննարկվել են ԶԼՄ-ների դերակատարումը սպորտային միջոցառումների բարձր մակարդակի նախապատրաստման և կազմակերպման գործում, ինչպես նաև կայանալիք V ասիական խաղերի նախապատրաստական միջոցառումների արդյունավետությունը բարձրացնող հարցեր: Արդեն իսկ ֆորումի սկզբում մասնակիցներից շատերը կարևորելով ընթացող միջոցառումները, իրենց հոդվածներում բարձր գնահատական են տվել թե թուրքմեն մարզիկների մեծարման և պարգևատրման արարողությանը և թե դեպի «V ասիական խաղեր – 2017ե միջոցառումների պատրաստվածության բարձր մակարդակին: (Տես`atavatan-turkmenistan.com և aipsmedia.com կայքերը):
Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ, չորրորդ լիագումար նիստում շարունակվել է սպորտային միջոցառումների բարձր մակարդակի նախապատրաստման և կազմակերպման գործում ունեցած ԶԼՄ-ների դերի, այդ միջոցառումների լուսաբանման և հեռարձակման հետ կապված հարցերի քննարկումը: Ֆորումի մասնակիցների համար կազմակերպվել էր նաև V ասիական խաղերում ներառված սպորտաձևերի ցուցադրումներ:
Ասիայի մարզական լրագրողների Օրը` սեպտեմբերի 22-ն տեղի է ունեցել Միջազգային սպորտային մամուլի ասիական ասոցիացիայի կողմից սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի և լուսաբանման համար լրագրողների պարգևատրման արարողությունը: Մեդիաֆորումի մասնակիցները այցելել են նաև «Նիսաե պետական պատմամշակութային արգելոցը, քարանձավային լիճ «Կով Ատաե-ն և «Գյոկդերեե գեղատեսիլ արվարձանը: