Արմինֆո. Այն, ինչ կատարվում է պետական կառույցների աշխատակիցների համար ավիատոմսերի ձեռք բերման համակարգում, պարզապես, ֆանտաստիկայի ոլորտից է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է պետական կառույցների աշխատակիցների համար ավիատոմսերի ձեռք բերման նոր սխեմաները, որոնք կբացառեն կոռուպցիոն ռիսկերն այդ համակարգում:
«Այն, ինչ ինձ զեկուցել են այդ համակարգում առկա իրավիճակի մասին, պարզապես, ֆանտաստիկ է. այնտեղ գործում են, պարզապես, ֆանտաստիկ սխեմաներ: Եթե այդ մարդիկ նման հմտություն կիրառեին բարի նպատակներով, ապա իրավիճակն, ակնհայտորեն, այսպիսին չէր լինի: Մենք պետք է բացառենք պարզունակ գողությունը պետական պաշտոնյաների համար ավիատոմսեր գնելիս: Դուք պետք է կարգի բերեք այդ համակարգը: Ես հանձնարարում են մշակել ավիատոմսերի գնման բարդ մեխանիզմներ` այդ պարզունակ գողությունը բացառելու նպատակով», - հայտարարել է վարչապետը: