Արմինֆո. Հայաստանի կառավարությունում տեղի կունենան կառուցվածքային բարեփոխումներ. որոշ նախարարություններ կանվանափոխվեն, մեկը կլուծարվի:
Այսօր կառավարության նիստում ներկայացված բարեփոխումների համաձայն, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության: Այդ կառույցի կազմից առանձնանում է զբոսաշրջության ոլորտը, և ստեղծվում է զբոսաշրջության վարչություն: Հեռահաղորդակցության ոլորտը Էկոնոմիկայի նախարարությունից անցնում է Տրանսպորտի ու կապի նախարարությանը, որը վերանվանում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը վերանվանում է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն:
Քաղաքաշինության նախարարությունը լուծարվում է: Դրա փոխարեն կստեղծվի Ճարտարապետության եւ մշակութային արժեքների պաշտպանության պետկոմիտե:
Տարածքային կառավարման նախարարությունը վերանվանում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությում: Ստեղծվում է կառավարության աշխատակազմը ղեկավարող նախարարություն: Այդպիսով, նախարարությունների թիվը կկազմի 19:
Այդ ուղղումները Հայաստանի խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն սեպտեմբերի 26-ի արտահերթ նստաշրջանում: